Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անհավանական գտածո

Անհավանական գտածո
22.02.2016 | 16:05

Ռեստորանում ոստրե պատվիրելով՝ 53-ամյա ամերիկուհին մեկի մեջ 50 մարգարիտ է հայտնաբերել՝ ատամի տակ ինչ-որ կոշտություն զգալով: «Մեզ մոտ եղել են դեպքեր, որ այցելուները գտել են 1 մարգարիտ, բայց 50՝ երբեք»,- ասել է ռեստորանի կառավարիչ Գրեգ Հերջեսթը: Ռեստորանի աշխատակիցները մաքրել են մարգարիտներն ու փաթեթավորել երջանիկ այցելուի համար: «Դա նրա ոստրեն էր, նշանակում է՝ մարգարիտներն էլ են նրանը: Դա նույնն է, ինչ լոտո շահելը»,- հավելել է կառավարիչը: Ռեստորանին մատակարարվող ոստրեները հավաքում են Մեքսիկական ծոցում՝ Լուիզիանա նահանգում:

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ